Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

20:22   07 Հուլիս 2020    248

Բոլսոնարոն հաստատել է թեսթի արդյունքները։ «Ես լավ եմ։ Նույնիսկ ուզում եմ զբոսնել այստեղ, բայց չեմ կարող բժիշկների խորհուրդների պատճառով»,- ասել է Բոլսոնարոն, ով դիմակով է եղել:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն վարակվել է կորոնավիրուսով:

COVID-19-ի թեսթի նպատասխանը դրական է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:


Նախագահը հաճախ է հայտնվել հանրության մեջ առանց դիմակի, նա սեղմել է աջակիցների ձեռքերը եւ զրուցել ամբոխի հետ: Նա հայտարարել էր, թե այն փաստը, որ նախկինում ինքը մարզիկ է եղել, կպաշտպանի իրեն վիրուսից, եւ դա կլինի ոչ ավելին, քան «թեթեւ գրիպ», եթե ինքը վարակվի:

Նա նաեւ բազմիցս ասել է, որ չկա բնակչության 70%-ի վարակումը կանխելու միջոց, եւ տեղական իշխանությունների սահմանափակող միջոցառումները, ի վերջո, ավելի մեծ դժվարությունների կհանգեցնեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները