Բելգրադում պարետային ժամ կսահմանվի

21:46   07 Հուլիս 2020    292

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Բելգրադում պարետային ժամ սահմանելու մասին, որը կտևի ուրբաթ օրվանից մինչև երկուշաբթի: Երկրի ղեկավարի խոսքով՝ դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով:

«Բելգրադը գտնվում է ծայրահեղ իրավիճակում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակը «անհանգստացնող է» ևս չորս քաղաքներու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չորեքշաբթի՝ հուլիսի 8-ից, Սերբիայի մայրաքաղաքում կարգելվի ավելի քան հինգ հոգուց բաղկացած հավաքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները