Դուբայը երեքշաբթի օրվանից սահմանները բացում է զբոսաշրջիկների համար

09:03   08 Հուլիս 2020    221

Դուբայը երեքշաբթի օրվանից կրկին կսկսի օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել, հաղորդել են էմիրության իշխանությունները:

Ընդ որում, Դուբայ ժամանած բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ այն ​​հանձնեն օդանավակայանում: Թեստի դրական արդյունքի դեպքում զբոսաշրջիկները 14-օրյա կարանտին կանցնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էմիրության բնակիչները, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են երկուշաբթի օրվանից սկսած վերադառնալ Դուբայ: Ժամանումից հետո նրանք նույնպես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և ինքնամեկուսանան՝ մինչև պատասխանի ստացումը: Դրական արդյունքի դեպքում նրանք 14 օրով կկարանտինացվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները