Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներ. VIDEO

10:00   08 Հուլիս 2020    507

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և առաջին փոխնախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադըխովը հանդիպել են առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներում ծառայող զինծառայողների հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը, օպերատիվ իրավիճակի մասին զեկույցը լսելուց հետո նախարարը դիտել է հակառակորդի առաջնային դիրքերը:

Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության ապահովման վերաբերյալ:

Ստորաբաժանումներում ստեղծված իրավիճակին ծանոթանալուց հետո նախարարը հանդիպել է զինծառայողների հետ: Զաքիր Հասանովն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները մշտապես շարունակվելու են:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները