ԱՄՆ-ն Գոնին մեղադրել է Ճապոնիայից իր փախուստը կազմակերպած մարդկանց մեծ գումարներ փոխանցելու մեջ

14:17   08 Հուլիս 2020    218

Nissan-ի նախկին գլխավոր տնօրեն Կառլոս Գոնն անցած տարի 862.500 դոլար է փոխանցել երկու տղամարդու ղեկավարած ընկերությանը, որը հետագայում նրան օգնել է փախչել Ճապոնիայից, հայտարարել են ԱՄՆ դատախազությունում։

Միացյալ Նահանգների դատախազությունը մեղադրանք է ներկայացրել գրեթե մեկ օր անց այն բանից հետո, երբ կասկածյալները Մայքլ Թեյլորը եւ նրա որդի Փիթեր Թեյլորը փորձել են խուսափել Ճպոնիա արտահանձնումից՝ դիմելով դատարանին գրավի դիմաց ազատ արձակելու հայցով, հայտնում է Reuters-ը:

Որպես գրավի դիմաց ազատ արձակման հիմնավորում՝ Թեյլորի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալներն ավելի քան վեց շաբաթ գտնվում էին Մասաչուսեթսի Նորֆոլկ կալանավայրում, որտեղ 36 բանտարկյալ եւ աշխատակից վարակված էին կորոնավիրուսով:

Դատարանը ցույց է տվել Փարիզի Թեյլոր Promote Fox ընկերությանը 540 հազար դոլարի եւ 322 հազար դոլարի փոխանցումների վերաբերյալ փաստաթղթերը։

Սակայն դատախազությունը չի նշում, թե կոնկրետ որքան է գումար են Թեյլորները ստացել այդ փոխանցումներից, սակայն, ըստ մեղադրող կողմի, սա «լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Թեյլորները ռեսուրսներ ունեն փախուստի համար եւ պետք է մնան կալանքի տակ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Գոնը Ճապոնիայից, որտեղ տնային կալանքի տակ էր գտնվում ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով, փախել էր Բեյրութ:

Ընդ որում, մենք Լիբանանն արտահանձման որեւէ պայմանագիր չունի Ճապոնիայի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները