ՌԴ-ում COVID-19-ով վարակման դեպքերով առաջատարը կրկին Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն են

15:07   08 Հուլիս 2020    194

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 6562 դեպք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հուլիսի 8-ին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում (621) և Սանկտ Պետերբուրգում (295): Միևնույն ժամանակ, նոր հիվանդների 27,6%-ը չեն ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ:

Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 8 631 մարդ ։

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակման 700 792 դեպք։ 472 511 հիվանդ ապաքինվել է, իսկ 10 667 մարդ՝ մահացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները