Թրամփը հայտարարել է, որ բաց է Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպման համար

16:03   08 Հուլիս 2020    338

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոր հանդիպումը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել Է Grey Television հեռուստաընկերության համար լրագրող Գրետա Վան Սուստեռնին տված հարցազրույցում, որից հուլիսի 7-ին մեջբերումներ Է կատարել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

«Ես հասկանում եմ, որ նրանք (ԿԺԴՀ-ն – ծանոթ. խմբ.) ցանկանում են հանդիպել, եւ մենք դա կանենք այն դեպքում, եթե ես կարծեմ, թե դա օգտակար կլինի»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:

Գագաթնաժողովի նպատակահարմարության մասին լրագրողի հարցին Թրամփը պատասխանել Է, որ իրնքը «լավ հարաբերություններ» ունի Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ եւ հանդիպումը «կարող Է» արդյունավետ լինել:

Հունիսի 30-ին, ինչպես հաղորդել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը, պետքարտուղարի տեղակալ, Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած հեռախորհրդակցության ժամանակ, նշել Է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը հազվ թե տեղի ունենա մինչեւ Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Ավելի ուշ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ երկու ղեկավարների միջեւ նոր հանդիպման սպասում Է մինչեւ նոյեմբեր:

Իր հերթին, ԿԺԴՀ-ի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ցոյ Սոն Հին ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի հնարավոր անցկացման մասին հաղորդումների ֆոնին ընդգծել Է, որ Փհենյանն ամերիկյան կողմի հետ բանակցությունների կարիք չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն  


Վերնագիրի այլ պիտակները