Լավրովը մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը ՌԴ-ին եւ Չինաստանին «զսպելու» վերաբերյալ

17:01   08 Հուլիս 2020    272

Եթե ​​Պենտագոնը Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելը համարում է իր հիմնական խնդիրը, դա նշանակում է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն այդպիսի փիլիսոփայության է դավանում, այն տոգորված է բոլորին զսպելու ցանկությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն իր պաշտոնավարման արդյունքները ներկայացնելիս հայտարարել էր Ռուսաստանին եւ Չինաստանին հաջող կերպով «զսպելու» մասին:

«Ինչ վերաբերում է Մարկ Էսփերի հայտարարություններին, ես չգիտեմ, թե ինչ կարելի է այստեղ մեկնաբանել, քանի որ եթե նա իր գերատեսչության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնական նպատակը համարում է Ռուսաստանի եւ Չինաստանի զսպումն ԱՄՆ-ի կողմից, դա նշանակում է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմն այնպիսի փիլիսոփայության է դավանում, որը բառացիորեն տոգորված է զսպելու ցանկությամբ՝ բոլորին, բայց՝ ոչ ինքն իրեն»,- հայտարարել է Լավրովն Աֆրիկյան միության եռյակի (ԿԴՀ, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա) արտաքին գործերի նախարարների հետ բանակցություններից հետո:

Ըստ նախարարի՝ «շատ ցավալի է», եթե Պենտագոնի ղեկավարն իսկապես ունի նման կարծիք, քանի որ ընդունված է համարել, որ զինվորականները քաղաքական գործիչներից ավելի շատ են զգուշություն դրսեւորում իրավիճակներում, որոնք կարող են կնֆլիկտների հանգեցնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները