Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվել

17:55   08 Հուլիս 2020    256

Բուլղարիայի սանիտարական իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման 188 դեպք են արձանագրել, դա 14-ով ավելի է, քան մեկ օր առաջ:

Ցուցանիշը հանրապետությունում ամենաբարձրն է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է Բուլղարիայի արողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:

Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6102-ի, նրանց թվում՝ 465 բուժաշխատող:

Վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով չորս պացիենտ, ընդհանուր արձանագրվել է 254 մահացու դեպք:

Հիվանդանոցներում բուժում է ստանում 483 պացիենտ, նրանցից 32-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: 3037 մարդ ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները