ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է վարակման առավելագույն 24-ժամյա ցուցանիշը

20:08   08 Հուլիս 2020    220

Միացյալ Նահանգներում երեքշաբթի արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 60 021 նոր դեպք, ինչպես նաև մահվան 1195 դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դա համաճարակի սկզբից մինչ օրս գրանցված առավելագույն մեկօրյա ցուցանիշն է ԱՄՆ-ի համար:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած նահանգներն են Նյու Յորքը (398 237 վարակման, 32 243 մահվան դեպք), Կալիֆոռնիան (284 012, 6573), Տեխասը (216 026, 2778), Ֆլորիդան (213 794, 3841), Նյու Ջերսին (173 878, 15 281), Իլինոյսը (149 574, 7273), Մասաչուսեթսը (110 338, 8213), Արիզոնան (105 094, 1927):

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վարակման թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր անցել է 3 միլիոնը, մահացածներինը՝ 134 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները