ՌԴ-ի ԱՆ-ը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցին

20:12   08 Հուլիս 2020    200

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցին:

«Կորոնավիր»-ը կարելի է կիրառել միայն ստացիոնարի պայմաններում: Այն հակացուցված է հղիներին եւ հղիանալ ծրագրող կանանց, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր տառապում են ծանր թոքային եւ երիկամային անբավարարությամբ: Դեղամիջոցը հակացուցված է նաեւ մինչեւ 18 տարեկան անձանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կորոնավիր»-ից բացի՝ «Ռ-Ֆարմ»-ը եւ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկություն են ստեղծում ավելի քան 4 մլրդ ռուբլու չափով ներդրումային ծավալով: Ձեռնարկությունը մասնավորապես կզբաղվի կորոնավիրուսի բարդացումների դեմ օլոկիզումաբի արտադրման ընդլայնմամբ եւ պատվաստանյութի արտադրմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները