Վարակման դեպքերի թվով առաջատարն աշխարհում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 3.1 մլն քաղաքացի: Վերջին մեկ օրում այստեղ արձանագրվել է կորոնվիրուսով վարակման ավելի քան 60 000 դեպք, որն առավելագույն մեկօրյա ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
ԱՄՆ-ն առաջատարն է նաև կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով. ավելի քան 134 հազար մարդ է մահացել մինչ օրս:
Վարակման և մահվան ցուցանիշով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ վարակվել է ավելի քան 1.6 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 66 հազարը:
Վարակման ցուցանիշով առաջատար երկրներից են նաև Հնդկաստանը (754 152), Ռուսաստանը (700 792), Պերուն (309 278), Չիլին (301 019): Մեծ թվով վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Իրանում, Իտալիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Թուրքիայում:
Մահացության ցուցանիշը ողջ աշխարհում հասել է 547 859-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ էր հայտարարել մարտի 11-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ