Սպիտակ տան խոսնակը հաստատել է նոր պատժամիջոցները Չինաստանի դեմ

10:02   09 Հուլիս 2020    216

Չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին հաստատեց, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներին։

«Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել նախագահից Չինաստանի մասով մեր առաջիկա գործողությունների կապակցությամբ, բայց դուք կլսեք մի քանի հետագա գործողությունների մասին, որոնք վերաբերում են Չինաստանին: Այնպես որ, ես կարող եմ հաստատել դա»,- հայտարարել է Մաքենանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը լրագրողներին հայտնել էր Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առաջիկա միջոցառումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները