ԱՄՆ իշխանություններն ավելի քան 15 տարվա ընդմիջումից հետո դաշնային մակարդակով կվերսկսեն մահապատիժների իրականացումը

10:26   09 Հուլիս 2020    199

ԱՄՆ իշխանությունները հաջորդ շաբաթ ավելի քան 15 տարվա ընթացքում առաջին անգամ կվերսկսեն դատապարտված հանցագործների դաշնային մակարդակով մահապատիժների իրականացումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ուղղիչ հիմնարկների աշխատակիցների իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ մահապատիժները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի։ Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված է մահապատժի ենթարկել Ինդիանա նահանգի երեք բանտարկյալի, որոնք երեխաների սպանության համար դատապարտվել են առավելագույն պատժի: Հանցագործների ընտանիքների անդամներին թույլ կտան ներկա գտնվել գործընթացին, սակայն կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու նպատակով նրանք բոլորը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ:

The Washington Post թերթի տեղեկության համաձայն՝ վերջին անգամ ԱՄՆ դաշնային իշխանությունները մահապատժի դատավճիռ էին իրագործել 2003 թվականին: Այդ ժամանակից ի վեր գործել է այսպես կոչված՝ ոչ պաշտոնական մորատորիում, քանի որ մահացու ներարկումների կիրառման կանոնների վերաբերյալ անհանմաձայնություններ են եղել: Չնայած դաշնային մակարդակով մահապատժի կիրառման ընդմիջմանը, ԱՄՆ-ում այդ պրակտիկան վերջին տարիներին կիրառվել է նահանգային իշխանությունների մակարդակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները