Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 1.7 միլիոնը

13:25   09 Հուլիս 2020    268

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 1.7 միլիոնը, մահացել է մոտ 68 հազար մարդ:

Գերատեսչության տվյալներով՝ Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է 44 571 վարակման նոր դեպք, մահացել է 1223 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր գրանցված դեպքերի թիվը 1 713 160 է, մահացել է ընդհանուր 67 964 պացիենտ" Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից ապաքինվել է 1020901:

Նշվում է, որ Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև կորոնավիրուսից մահացածների թվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները