ԱՄՆ-ում հաջորդ շաբաթվանից կվերսկսվի մահապատիժների իրականացումը

12:45   09 Հուլիս 2020    146

ԱՄՆ ուղղիչ հաստատությունների տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ դաշնային իշխանությունները պլանավորում են վերսկսել մահապատիժները հաջորդ շաբաթվանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ ընթացակարգը կվերսկսվի ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից երկուշաբթի՝ հուլիսի 13-ին: Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է մահաբեր ներարկումներ իրականացնել Ինդիանայի բանտում գտնվող երեք բանտարկյալների, որոնք դատապարտված են երեխաների սպանության համար: Հանցագործների և նրանց զոհերի ընտանիքի անդամներին թույլատրվելու է մասնակցել գործընթացին՝ կրելով պաշտպանիչ դիմակներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները