«Վրաստանը նախապատրաստվում է կորոնավիրուսի 2-րդ և 3-րդ ալիքներին». Գամկրելիձե

14:25   09 Հուլիս 2020    138

Վրաստանի առողջապահական համակարգը պատրաստվում է կորոնավիրուսի տարածման նոր ալիքներին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Այժմ մենք լրջորեն աշխատում ենք հասարակական առողջապահության ամրապնդման ծրագրի վրա, որպեսզի ուշ աշնանը երկրորդ և երրորդ ալիքների դեպքում պատրաստ լինենք դրանց»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն:

Նա տեղեկացրել է, որ բժշկական անձնակազմը, համաճարակաբաններն ու լաբորատոր աշխատողները վերապատրաստում են անցնում։ Բացի այդ, նրա խոսքով՝ կընդլայնվեն թեստավորումները։

Հիշեցնենք, որ Վրաստանում կես ամսվա ընթացքում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10-ից պակաս դեպք է հայտնաբերվել, թեև հուլիսին կորոնավիրուսի թեստավորման քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,5-2 անգամ: Վրաստանում մի շարք փորձագետներ ենթադրում են, որ աշնանը երկրում կարող է սկսվել վարակի երկրորդ ալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները