Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ

15:06   09 Հուլիս 2020    126

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ, նրանցից 19-ը՝ ոստիկանության սպա է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը:

Նշվում է, որ 19 ոստիկան և 17 ցուցարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել:

Ըստ ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի, ոստիկաններից մեկը կոտրել է երկու ոտքերը:

Բելգրադում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների հնարավոր ներդրման մասին:

Ըստ Սերբիայի ՆԳՆ-ի գնահատականների՝ հուլիսի 8-ին մոտ 5 հազար մարդ էր հավաքվել խորհրդարանի շենքի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգրադ  


Վերնագիրի այլ պիտակները