Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ. Ակցիայի մասնակից

15:14   09 Հուլիս 2020    410

Ստից ակցիա է, որ բռնում տանում են, բռնեք տարեք, հետո՞, Հայաստանի կառավարության դիմաց ասաց ռեստորանային ոլորտի աշխատակից Անահիտ Սիմոնյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ակնակալիք ընդհանրապես չունեմ ես էս պետությունից։ Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում ժողովրդի հանդեպ։ Ստից ակցիա է, որ բռնում տանում են։ Բռնեք տարեք, հետո՞։ Մի օր ժողովուրդը ոտքի ա կանգնելու», - ասաց նա։

Հարցին՝ վստա՞հ է, որ իրենց ոլորտի աշխատանքները վերսկսելու դեպքում կարող են պահպանել անվտանգության կանոնները, կինը պնդեց՝ կարող են։

«Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են. քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները