Սեուլի քաղաքապետն անհետացել է

16:42   09 Հուլիս 2020    195

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունն անհետացել է․ երկրի իրավապահ մարմիններն այժմ պաշտոնյայի որոնողական աշխատանքներով են զբաղվում, հայտնում է Yonhap հրատարակությունը։

Հայտնի է, որ ոստիկանությանը քաղաքապետի անհետացման մասին հայտնել է պաշտոնյայի դուստրը։ Նշվում է, որ Սեուլի 64-ամյա քաղաքապետը տնից դուրս է եկել առանց որևէ մեկին որևէ բառ ասելու։ Դստեր խոսքով՝ նա թողել է գրություն, որն ավելի շատ կտակի է նման։ Պակ Վոն Սունի հեռախոսն անջատված է։

Քաղաքապետի որոնողական աշխատանքներում ոստիկանությունն անօդաչու թռչող սարքեր և շներ է ներգրավել։

Նշենք, որ Պակ Վոն Սունը Սեուլը ղեկավարում է 2011 թվականից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները