Իսրայելի երկու նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով

16:55   09 Հուլիս 2020    183

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն անվտանգության նկատառումներով որոշել Է ինքնամեկուսացվել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հանցն իրեն նորմալ Է զգում: Նա մեկուսացման մեջ կմնա մինչեւ որ պատրաստ լինեն կորոնավիրուսի նրա անալիզները: The Times of Israel թերթը հաղորդում Է, որ Երուսաղեմի եւ ժառանգության գործերի նախարար Րաֆի Պերեցը նույնպես ինքնամեկուսացվել Է այն բանից հետո, երբ իր խորհրդականներից մեկի մոտ հաստատվել Է COVID-19 վարակը: Մոտ ժամանակներս Պերեցը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Իսրայելում դժվարին իրադրություն Է ստեղծվել կորոնավիրուսի կապակցությամբ: Գարնանը, երբ աշխարհում կորոնավիրուսով վարակումների բարձրակետն Էր, այս երկրում իրադրությունն այնքան Էլ օրհասական չԷր, ինչպես բազմաթիվ երկրներում:

Իսրայելի ղեկավարությունն արագորեն կարանտին սահմանեց մոտավորապես մեկ ամսով, եւ այդ պատճառով այս երկրում հաջողվեց խուսափել մյուս պետությունների համեմատությամբ բարձր թվերից: Կորոնավիրուսի հետ կապված արգելքներն սկսել են երկրում չեղարկել մայիսի վերջից, բայց վերջին շաբաթներին վարակվածների թիվն սկսել Է արագորեն աճել, ուստի իշխանությունները որոշում են ընդունել կրկին սահմանափակումներ մտցնելու մասին: Համավարակի սկզբից ի վեր Իսրայելում հայտնաբերել Է ավելի քան 32,7 հազար վարակված, վերջին օրերին երկրում օրական հաստատվում Է մոտավորապես հազար նոր դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները