Չինաստանը փորձում է միջուկային համարժեքություն ձեռք բերել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ

17:09   09 Հուլիս 2020    199

Սպառազինությունների վերահսկողության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլին հայտարարել է, որ Չինաստանը ապակայունացնում է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգը, քանի որ ձգտում է համարժեք դիրքեր ունենալ որպես միջուկային տերություն՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ։

«Չինաստանը այլեւս կողմնակից չէ սահմանափակ զսպմանը։ Այն իրականացնում է վտանգավոր եւ ապակայունացնող քաղաքականություն, ավելացնելով իր միջուկային զինանոցը, եւ իր առաջ վերջնանպատակ է դրել հասնել ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ միջուկային համարժեքության եւ քանակապես, եւ որակապես»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա հավելել է, որ ամերիկյան կառավարությունը իրականացնում է ավելի շատ հրթիռային փորձարկումներ, քան մյուս պետությունները միասին վերցված։ Նա նաեւ ասել է, որ Չինաստանը կրկնապատկել է իր միջուկային պաշարները եւ մտադիր է ռազմավարական մարտագլխիկների թիվը հասցնել 1 հազար միավորի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները