Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը

19:59   09 Հուլիս 2020    197

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 9-ին գերազանցել է 12 միլիոնը:

Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկներ է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կազմակերպության տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է12 007 327 մարդ, նրանցից 548 799-ը մահացել է: Ախտահարման ամենից շատ հայտնաբերված դեպքերը (3 051 427) բաժին են ընկնում ԱՄՆ-ին, այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (1 713 160) եւ Հնդկաստանը (742 417):

Ռուսաստանն զբաղեցնում է չորրորդ տեղն արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված է վարակման 700 792 դեպք, առողջացել է 472 511 մարդ, մահացել է 10 667-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները