Իրանն առաջիկա երկու ամսում կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

21:13   09 Հուլիս 2020    220

Իրանն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լաբորատոր փորձարկումները, մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում:

Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Ջալիլ Քոուփայ-Զադեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջազգային հետազոտություններ են ընթանում՝ Ջալիլ Քոուփայ-Զադեն ասել է, որ ավելի քան 10 խումբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության հետազոտություններ է իրականացնում Իրանում։

Պատվաստանյութերի բաղադրությունն ու տեսակները տարբեր են, հավելել է նա՝ հայտարարելով, որ որոշ պատվաստանյութեր կօգտագործվեն թույլ վիրուսների համար, մյուսները՝ վերարարտադրվող վիրուսային միացությունների համար, իսկ որոշները կստացվեն նոր մեթոդների օգնությամբ։

Ըստ նրա՝ Իրանը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նմուշներ ստանալ, որոնք միջազգային մակարդակով կարող են օգտագործվել մինչեւ աշուն կամ ձմռան սկիզբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները