SpaceX-ը նախատեսում է Starlink արբանյակների նոր խմբաքանակ ուղարկել ուղեծիր

21:24   09 Հուլիս 2020    251

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է հուլիսի 11-ին արձակել Falcon 9 հրթիռակիրը, որն ուղեծիր կհասցնի 57 միկրոարբանյակներ՝ նախատեսված Starlink համաշխարհային համացանցի գործարկման համար:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հրթիռն ուղեծիր կհասցնի Երկրի հեռակա զոնդավորման երկու տիեզերական սարքեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արձակումը պետք է տեղի ունենար հունիսի վերջին, սակայն այն չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում 12 000 արբանյակ ուղարկել տիեզերք, որոնց օգնությամբ SpaceX-ը հույս ունի ապահովել համացանցի հասանելիությունը ողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները