Սեուլի ոստիկանությունը հաստատել է, որ մայրաքաղաքի ղեկավարը մահացած է գտնվել․ նա «կտակ» է թողել

22:38   09 Հուլիս 2020    242

Սեուլի ոստիկանությունը հաստատել է, որ քաղաքապետ Պակ Վոնը մահացած է գտնվել այն բանից հետո, երբ նրա դուստրը հայտնել է նրա անհետացման մասին՝ ասելով, որ կտակի նման հաղորդագրություն է թողել:

Քաղաքապետի մարմինը կեսգիշերին մոտ հայտնաբերվել է Սեուլի հյուսիսում գտնվող Բուգակ լեռան վրա՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ վերջին անգամ գրանցվել է նրա բջջային հեռախոսի ազդանշանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վոնի դստեր խոսքերով՝ նա անհետացել է երեկոյան 17:17-ի սահմաններում: Հեռախոսն անջատված է եղել, եւ նա թողել է կտակի նման հաղորդագրություն»,- հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Հարյուրավոր ոստիկաններ են մասնակցել քաղաքապետի որոնումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները