Tesla ընկերությունը շատ մոտ է ամբողջությամբ անվարորդ ավտոմեքենա ստեղծելուն

09:13   10 Հուլիս 2020    150

Tesla ընկերությունը շատ մոտ է ամբողջությամբ անվարորդ ավտոմեքենա ստեղծելուն: Այս մասին հայտարարել է Tesla ընկերության համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը:

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա շուտով»,-ասել է Մասկը Շանհայում արհեստական ինտելեկտի հարցով համաշխարհային ամենամյա համաժողովի բացման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես վստահ եմ, որ 5-րդ մակարդակի ավտոնոմիայի համար բազային ֆունկցիոնալությունը կավարտվի այս տարի»,-նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները