Թրամփը շարունակում է հիդրոքսիքլորոխինը կորոնավիրուսի դեմ հեռանկարային միջոց համարել

09:45   10 Հուլիս 2020    139

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հիդրոքսիքլորոխինը կորոնավիրուսով վարակումը կանխարգելելու հեռանկարային միջոց համարել, հայտարարում է Սպիտակ տունը, թեեւ ԱՄՆ-ի Պարենամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը հայտարարել է, որ դրա արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցված չեն:

«Նախագահը միշտ ասել է, որ ինքը հիդրոքսիքլորոխինը համարում է շատ հեռանկարային կանխարգելիչ միջոց, բայց մարդիկ չպետք է այն ընդունեն առանց բժշկի նշանակման»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար խոսնակ Քեյլի Մակինանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայիսին Թրամփը լրագրողներին ասել էր, որ ինքը սկսել է հիդրոքսիքլորոխին ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տան երկու աշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Նրա բժիշկն ասել էր, որ Թրամփի մոտ չկա որեւէ կողմնակի ազդեցություն դեղամիջոցի երկշաբաթյա ընդունումից հետո, որը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Այս շաբաթ, ավելի վաղ, համաշխարհային մեկ այլ առաջնորդ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ասել էր, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով եւ ընդունում է հիդրոքսիքլորոխին: Բոլսոնարոն իր կառավարությանը կոչ է արել լայնորեն տարածել դեղամիջոցը եւ հորդորել է բրազիլացիներին ընդունել այն ինչպես COVID-19-ի բուժման, այնպես էլ դրա կանխարգելման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները