Լուկաշենկոն հայտնել է Բելառուսի վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին

09:53   10 Հուլիս 2020    137

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, իր երկիրն անկախության ողջ ընթացքում չի ենթարկվել այնպիսի ճնշման, ինչպես վերջերս:

«Պետք է խոստովանեմ, որ նման ճնշում, ինչպես այս օրերին, Բելառուսը չի զգացել իր անկախ զարգացման ողջ ընթացքում: Ամեն ինչ մեկ հանգույցի մեջ է միահյուսվել:

Լուկաշենկո ընդգծել է, որ արդեն մի քանի «համավարակներ» է հաշվել. դրանք պարտադիր բժշակական բնույթի չեն, այլ նաև օրինակ՝ ածխաջրածնայինը 2019թ.-ի վերջում և այս տարվա սկզբում, տնտեսական «համավարակն» ու դրա հետևանքները, ինֆոհամավարակը: Գործչի խոսքով՝ այդ ամենը միահյուսվել և ազդել են այդ թվում և Բելառուսում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, օրինակ՝ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրությունների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք 1990-ականնների կեսերին հեռացանք նրանից, ինչ այսօր առաջարկում են մեզ: Մեզ անգամ առաջարկում են վերադառնալ 1994 թվական, ինչը բավականին տարօրինակ է, և վերցնել այն սահմանադրությունը, որը կար»,- ասել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները