Սերբիայում ցուցարարները խորհրդարանի շենքի մոտ նստացույց են սկսել

10:18   10 Հուլիս 2020    183

Բելգրադում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցուցարարները նստացույց են կազմակերպել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոտավորապես երեկոյան 9-ին ցուցարարները խորհրդարանի մոտ գտնվող բանուկ հատված են դուրս եկել, նստել են ասֆալտին՝ փակելով երթևեկությունը։

Ակցիան անցկացվում է «Մի ճնշիր, նստի՛ր» կարգախոսի ներքո։ Բողոքի մասնակիցները այդպիսով ցույց են տալիս իրեն խաղաղ մտադրությունները և ուժ չգործադրելու ցանկությունը։

Սա Սերբիայում հակակառավարական ցույցերի երրրոդ օրն է, որոնք Բելգրադում սկսվել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճը վերսկսվելու համար սանիտարական միջոցների խստացման պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները