ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում

10:32   10 Հուլիս 2020    260

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել են Սև ծովում անվտանգության մակարդակի վատթարացումը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդայնելու համատեքստում:

Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել զորքերի և միջոցների ներկայությունը ցամաքում, ծովում և օդում սևծովյան տարածաշրջանի շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները