ՌԴ ԱԳՆ. «Մենք աջակցում ենք ՄԱԿ ԳՎ-ի հատուկ նստաշրջան հրավիրելու Ադրբեջանի նախաձեռնությանը»

18:18   09 Հուլիս 2020    509

«Ռուսաստանը շարունակում է դեմ արտահայտվել առողջապահության ոլորտում գլոբալ համագործակցության քաղաքականացմանը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եւս մեկ անգամ նշում ենք, որ COVID-19-ը միջազգային հանրությանն ուղղված մարտահրավեր է: Համավարակի դեմ ինտենսիվ պայքար մղել հնարավոր է միայն բոլոր պետությունների աջակցությամբ: Ինչպես գիտեք, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է», - ասել է նա:

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է COVID-19-ին նվիրված՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջան հրավիրելու Ադրբեջանի նախաձեռնությանը:

«Ավելի վաղ մենք աջակցել ենք հատուկ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը: Մենք հուսով ենք, որ կառուցողական քննարկումներ կանցկացվեն կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու և դրա բացասական հետևանքները վերացնելու համար»:

Նշենք, որ COVID-19-ին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները