Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը

18:00   09 Հուլիս 2020    281

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ Սաքարիա նահանգում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինծառայողներ:

Այս մասին Hayatsk.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Խորապես ցնցված եմ եղբայր Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողների մահվան լուրից, որոնք զոհվել են պիրոտեխնիկական միջոցների ուտիլիզացման ժամանակ:

Թող Ամենաբարձրյալ Ալլահը նրանց հոգին լուսավորի: Կիսում եմ զոհվածների հարազատների ցավն ու վիշտը, ցավակցություն եմ հայտնում նրանց: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ձեր վիշտը նաև մեր վիշտն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները