Հունաստանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ սահմանափակումների

12:06   10 Հուլիս 2020    244

Հունաստանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ սահմանափակումների:

Կառավարությունը արգելում է նաև հավաքներն ու ցույցերը, և մարդիկ իրենց բողոքն են արտահայտել հանրահավաքներն արգելելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծի դեմ։

Ըստ այդմ՝ իշխանությունները կարող են սահմանափակել, կամ ընդհանրապես արգելել բողոքի ցույցերը, եթե համարեն, որ դրանք սպառնում են հասարակական անվտանգությունը: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով: Նման ցույցեր անցկացվել են հունական մի քանի քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Աթենքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները