Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

12:35   10 Հուլիս 2020    335

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով և հասել 973-ի, ապաքինվել է ևս երկու մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 է, ապաքինվել է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո է 231 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները