ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են

13:14   10 Հուլիս 2020    138

Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են:

Կամավորների առաջին խումբը, որի վրա փորձարկվել է պատվաստանյութի անվտանգ ու տանելի լինելը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո հոսպիտալից դուրս կգրվի հուլիսի 15-ին: Երկրորդ խմբի կամավորները, որոնց օգնությամբ բժիշկները ստուգում են պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը, երկրորդ չափաբաժինը հուլիսի 13-ին կստանան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող բոլոր կամավորներն էլ իրենց լավ են զգում, նրանց մոտ ինքնազգացողության հետ կապված գանգատներ, բացասական ներգործության դրսևորումներ և անցանկալի նշաններ ի հայտ չեն եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները