Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել

13:36   10 Հուլիս 2020    127

Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել՝ 7280 նոր դեպք, որը 285-ով ավելի է նախորդ օրվա համեմատ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վարակման դեպքերի ընդհանուր թիվն այժմ 282 283 է, որից 29 129-ն արձանագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին 24 ժամում մահվան 730 դեպք է գրանցվել՝ 52-ով պակաս նախորդ օրվա ցուցանիշերի համեմատ: Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ կորոնավիրուսից երկրում 33 526 վարակակիր է մահացել:

Հունիսի սկզբին երկրի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ բացասական սցենարի դեպքում մահացածների թիվը կարող է կասնել 35 000-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները