Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել

13:54   10 Հուլիս 2020    146

Մեծ Բրիտանիայի արևմուտքում՝ Շրոպշիրի կոմսությունում, սիրողական հնագետ Էնդի Բասսեթը մետաղական դետեկտորի օգնությամբ Հռոպի180-րդ Պապ Իննոկենտիոս IV-ի 700-ամյա կնիքն է հայտնաբերել:

Պարբերականի տվյալներով՝ գտածոն արդեն իսկ գնահատվել է փորձագետների կողմից և պաշտոնական գրանցում ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թանգարանի աշխատակից Փիթեր Ռավիլլը նշել է, որ հայտնաբերված կնքիը՝ նախատեսված տարատեսակ փաստաթղթեր հաստատելու համար, կարող էր Շրոպշիրի կոմսությունում հայտնված լինել այն ժամանակ, երբ Իննոկենտիոս IV-ը փորձել է Հենրիխ III-ի աջակցությունը ստանալ, որը ձգտում էր Սիցիլիան գրավել:

Ռիվիլլը մեկ այլ տարբերակ էլ է հավանական համարել. միգուցե, Հռոպի Պապն այդ կնիքով հաստատված նամակ է ուղարկել հարուստ և ազդեցիկ մի մարդու, որը Եկեղեցուն խոշոր նվիրատվություն է կատարել՝ հոգու փրկության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները