Հյուսիսային Կորեայի առաջնորդի ազդեցիկ քույրը չի կարծում, որ իր եղբայրը կհանդիպի Թրամփի հետ

12:56   10 Հուլիս 2020    384

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը հայտարարել է, որ չի կարծում, որ իր եղբայրն այս տարի կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, նա չի բացառել դա: Հայտարարության մեջ Կիմ Յո Չոնը կոչ է արել Վաշինգտոնին խոշոր զիջումների գնալ՝ միջուկային դիվանագիտությանն աջակցելու համար:

«Դեռ կարող է պատահել անսպասելին՝ կախված երկու բարձրագույն առաջնորդների որոշումից»,- ասել է Կիմ Յո Չենը: Նա հավելել է, որ եթե բարձր մակարդակի բանակցությունների անհրաժեշտություն կա, ապա դա անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, իսկ Հյուսիսային Կորեայի համար դա «գործնական չէ եւ չի ծառայում մեր շահերին»:

Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամենամտերիմ վստահորդ է համարվում եւ վերջերս ճանաչվել էր նրա՝ միջկորեական հարցերով գլխավոր պաշտոնյա: Նա նաեւ իշխող Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները