Մակրոնն Իսրայելին նախազգուշացրել Է պաղեստինյան տարածքների անեքսիայից

14:31   10 Հուլիս 2020    352

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելին կոչ Է արել հրաժարվելու պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հուլիսի 10-ին տարածվել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Մակրոնի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշված Է, որ Ֆրանսիայի ղեկավարը «նրան հիշեցրել Է Մերձավոր Արեւելքում խաղաղության՝ Ֆրանսիայի կողմնակցության մասին եւ խնդրել ձեռնպահ մնալ պաղեստինյան տարածքների բռնակցման որեւիցե միջոցի ձեռնարկումից»: Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծված Է, որ «այդ քայլը կհակասի միջազգային իրավունքին» եւ սպառնալիքի տակ կդնի երկու պետությունների ստեղծման հիման վրա մերձավորարեւելյան խնդիրի լուծումը:

Հայտարարության մեջ նշված Է, որ «հանրապետության նախագահը վերստին ընդգծել Է Իսրայելի անվտանգությանը եւ Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման հասնելու նրա վճռականությանը Ֆրանսիայի հաստատուն կողմնակցության մասին»: Մակրոնը նաեւ «հայտնել Է իր նվիրվածությունը բարեկամությանն ու վստահությանը, որոնք կապում են Ֆրանսիան եւ Իսրայելը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները