ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդ է սահմանվել

14:51   10 Հուլիս 2020    226

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվի ռեկորդ է սահմանվել:

Այլ կերպ ասած՝ մեկ օրում երկրում վարակվել է 66 հազար մարդ: Թվերը հրապարակել է Ջոն Հոփքինսի համալսարանը:

Այս ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ բախվել է ավելի քան 3,1 միլիոն մարդ: Այդ ցուցանիշով երկիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Համավարակի մեկնարկից ի վեր այնտեղ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 133 հազար մարդ, ապաքինվել 970 հազարը:

Հուլիսի 9-ին ամերիկացի վարակաբան, ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ համավարակը միայն նոր է սկսվել: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մոտ ապագայում կվատթարանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները