Բելառուսում չեն բացառել ընտրությունների անցկացումն առանց միջազգային դիտորդների

15:08   10 Հուլիս 2020    142

Բելառուսի ԿԸՀ-ն հնարավոր է համարում, որ նախագահական ընտրություններն օգոստոսի 9-ին առանց միջազգային դիտորդների անցկացվեն COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի խորհրդարանին տեղեկացրել է, որ համաճարակաբանական իրադրության պատճառով չի կարողանա իր դիտորդներին ուղարկել հանրապետության ընտրություններին:

«Այո, այստեղ հարցեր կան (միջազգային դիտարկում կազմակերպելու գործում): Դե ինչ ասենք. Լեհաստանում նախագահի ընտրություններն անցկացվել են ԵԱՀԿ-ի ինը դիտորդների մասնակցությամբ, եւ դա, հավանաբար, միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) կենտրոնակայանը տեղակայված է Վարշավայում: Ուստի միանգամայն հնարավոր է»,-ասել է Երմոշինան: Այդպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է համարում արդյոք Բելառուսի ընտրություններում միջազգային դիտորդների բացակայությունը կորոնավիրուսի եւ մի շարք երկրների փակ սահմանների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները