ԱՄՆ-ն եւ Թաիլանդը հայտարարություն են ստորագրել ռազմավարական տեսլականի մասին

15:43   10 Հուլիս 2020    148

Միացյալ Նահանգներն ու Թաիլանդը հայտարարություն են ստորագրել ռազմավարական տեսլականի մասին:

Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ բանակի աշխատակազմի ղեկավար, գեներալ Ջեյմս ՄակՔոնվիլի՝ Թաիլանդ կատարած այցի ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

Այցի ընթացքում ՄակՔոնվիլը հանդիպել է Վարչապետ Փրայուփ Չանոչի, ինչպես նաեւ Թաիլանդի բանակի ղեկավար Ապիրատ Կոնգսոմպոնգի հետ: Հայտարարության տեքստը չի հրապարակվել, սակայն ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ՄակՔոնվիլը եւ Ապիրատը «քննարկել են արդիականացման, փոխգործակցության, համատեղ ուսուցման եւ դոկտրինին վորաբերող հարցեր»:

Միացյալ Նահանգները փորձում են հակազդել Չինաստանի ազդեցությանը Հարավարեւելյան Ասիայում: Թաիլանդը Վաշինգտոնի ամենահին դաշնակիցն է Ասիայում, սակայն երկրների միջեւ հարաբերությունները բարդացել էին այն ժամանակվա գլխավոր հրամանատար Փրայութի ղեկավարած 2014-ի ռազմական հեղաշրջման արդյունքում։

Միացյալ Նահանգները կասեցրել են որոշ ռազմական նախագծեր Թաիլանդի հետ, ինչին Բանգկոկն արձագանքել էր Չինաստանի հետ ավելի սերտ կապերի ստեղծմամբ: Սակայն հարաբերությունները բարելավվեցին անցյալ տարվա ընդհանուր ընտրություններից հետո, որոնք պաշտոնապես վերականգնեցին քաղաքացիական իշխանությունը՝ միաժամանակ պահպանելով Փրայութին՝ որպես քաղաքացիական առաջնորդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները