Վասիլի Նեբենզյա. «ՄԱԿ-ի անհրաժեշտ թվով անդամները աջակցեցել են Իլհամ Ալիևի նախաձեռնությանը»

15:14   10 Հուլիս 2020    424

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ կորոնավիրուսի վերաբերյալ հատուկ նստաշրջանի կիրառական պլանով քննարկումը, որի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կսկսվի մոտ ապագայում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջին, այդ մասին՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում ասել է՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ համավարակը անակնկալի է բերել բոլորին: «Մենք պատրաստ չէինք դրան», - խոստովանել է նա: Մենք ինչ-որ կերպ հարմարվել ենք, բայց մենք դեռ չգիտենք բոլոր հետևանքները` տնտեսական, քաղաքական, սոցիալական, բժշկական և նույնիսկ, հավանաբար, հոգեբանական: Եթե մենք իմանայինք, որ տեսանելի ապագայում մենք կվերադառնանք գործելու նորմալ ռիթմին, ապա հարցեր չեն լինի. մենք կհավաքվեինք Գլխավոր ասամբլեայի դահլիճում և կանցկացնեինք նման նստաշրջան, բայց եթե դա տեղի չունենա, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես ընթացակարգային ձևով ապահովել գործընթացի մաքրությունը»,- ասել է մշտական ներկայացուցիը: Նրա, խոսքով, այդ հարցը կքննարկվի մոտ ապագայում:

Վ.Նեբենզիան հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությանը աջակցել են՝ միջոցառման կազմակերպման համար ՄԱԿ-ի անհրաժեշտ թվով անդամները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վասիլի-Նեբենզյա  


Վերնագիրի այլ պիտակները