ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի ի դեպս Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման

16:27   10 Հուլիս 2020    372

Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել Է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել Է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջետային պլանի մեջ մտցնել հոդված (Միության երկրներին – ծանոթ. խմբ.) անհետաձգելի օգնություն ցույց տալու մասին 5 միլիարդ եվրո առավելագույն ծավալով՝ առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները