Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը

16:51   10 Հուլիս 2020    219

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) բարձրացրել է իր կանխատեսումը 2020 թվականին նավթի պահանջարկի վերաբերյալ, բայց նախազգուշացրել է, որ COVID-19-ի տարածման հետ կապված ռիսկերը պահպանվում են, հայտնում է Reuters-ը:

ԷՄԳ-ն իր կանխատեսումը բարձրացրել է մինչեւ օրական 92․1 միլիոն բարել, ինչն օրական 400 000 բարելով ավելի, քան նախորդ ամսվա կանխատեսումը՝ վկայակոչելով սպասվածից քիչ նվազեցումը երկրորդ եռամսյակում։

«Մինչ նավթի շուկան անկասկած առաջընթաց է արձանագրել... մեծ, եւ որոշ երկրներում արագորեն աճող, COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մտահոգիչ հիշեցումն է այն մասին, որ համաճարակը չի վերահսկվում եւ գրեթե հաստատ կրճատող վտանգ է ներկայացնում մեր կանխատեսման համար»,- նշվում է ԷՄԳ-ի զեկույցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: նավթի  


Վերնագիրի այլ պիտակները