ԱՄՆ-ն վերջին 48 ժամում կորոնավիրուսի նոր դեպքերի ցուցանիշներով 2 հակառեկորդ է գրանցել

17:29   10 Հուլիս 2020    249

ԱՄՆ-ն հուլիսի 10-ին հայտարարել է 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 60 565 նոր դեպքի մասին՝ գերազանցելով նախօրեին իր իսկ սահմանած հակառեկորդը. նախօրեին գրանցվել էր վարակման 60 541 դեպք, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի սկզբից ի վեր երկրում մեկ օրում վարակման դեպքերի նման ցուցանիշ չէր գրանցվել։

Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրում արդեն երեք օր շարունակ կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդների մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ը, ինչը հունիսի սկիզբից երկրում գրանցված ամենաբարձր մահացության ցուցանիշն է։

Ֆլորիդա նահանգն օրինակ՝ հայտնել է մահվան ելքով օրական ռեկորդային 120 դեպքի մասին։ Առավել խիտ բնակեցված Կալիֆոռնիա նահանգում այս ցուցանիշը հասել է 136-ի։

Նշվում է, որ Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Տեխաս նահանգներում բոլոր «կորոնավիրուսային հակառեկորդները նվաճելուց հետո» հետո ԱՄՆ-ի տնտեսության արագ վերականգնման հույսերը աստիճանաբար կորում են։

Հինգշաբթի առևտրային նստաշրջաններն ավարտվել են ֆոնդային ինդեքսների 1 տոկոս անկմամբ։ Ներդրողները մտավախություններ ունեն, որ ենթադրյալ հերթական «խիստ արգելափակումները» կարող են ահռելի վնաս հասցնել ամերիկյան բիզնեսին։

Հուլիսի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3,220 մլն և մահվան 135 882 դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները