Չինաստանը պատասխանելու է ամերիկյան պատժամիջոցներին

17:46   10 Հուլիս 2020    400

Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ է սահմանելու ամերիկացիների և ամերիկյան կազմակերպությունների նկտամամբ:

ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ուրբաթ կայացած ճեպազրույցում այսպես է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը և մերժում ենք այն», - ասել է Չժաո Լիցզյանը:

«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարքագիծ են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ», - ավելացրել է դիվանագետը:

Հարցին, թե հատկապես ով է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

«Եթե ԱՄՆ-ն շարունակի նման քայլերը, Չինաստանը կոշտ պատասխան կտա», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները