ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ

20:47   10 Հուլիս 2020    322

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի չորս նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, մասնակից են ույգուրների իրավունքների խախտմանը:

Պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, այդ անձանց ակտիվների սառեցում Միացյալ Նահանգների տարածքում, գործարար շփումների արգելք և վիզային սահմանափակումներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների և այլ մահմեդականների ճնշման համար պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Մարդու իրավունքների ոտնահարումների շարքում Վաշինգտոնը նշում է ույգուրների համար նախատեսված հատուկ ճամբարները, որտեղ նրանց ենթարկում են գաղափարական մշակման և հարկադրում ծանր աշխատանքի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները