Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ

21:38   10 Հուլիս 2020    328

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ:

Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մերկելը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Զրուցակիցները կխոսեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների, առաջիկա Եվրոպական խորհրդի մասին, ինչպես նաև կքննարկեն երկկողմ և եվրոպական քաղաքականության հարցեր»,-հայտարարել է Ֆիցը՝ հանդես գալով հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Մերկելը և Կոնտեն մամուլի ասուլիս կանցկացնեն Երևանի ժամանակով մոտավորապես 19:30-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները